Հենզելն ու Գրետելը պատմություն

Մի մեծ անտառի բերանում ապրում էին մի աղքատ փայտահատ ու իր կինը։ Իրենք ունեին երկու երեխա տղայի անունը Հենզել էր իսկ աղջկա անունը Գրետել։ Նրանք աղքատ էին ապրում, ուտելու բան չեն ունենում։Մի օր անկողնում պարկած խորթ մայրը համոզում է երեխաների հորը, որ ուտելու և ապրելու ոչինչ չունեն, շուտով սովից կմահանան, ավելի լավ է երեխաներին տանեն անտառում կորցնեն։ Դժվարությամբ, բայց հայրը համաձայնվում է, որ երեխաներին անտառում կորցնեն։ Երեխաները կողքի սենյակից ամեն ինչ լսում են, թե ոնց են զրուցում ծնողները։ Հենզելը հանգստացնում է քույրիկին ասում է մի բան կմտածենք։ Տնից թաքուն դուրս է գալիս գնում է անտառ փայլուն քարեր է հավաքում լցնում է գրպանները գալիս պարկում քնում։ Առավոտյան խորթ մայրը երեխաներին արթնացնում է, ասում է վերկացեք ծույլեր, ժամանակն է անտառ գնալու։ Ճանապրհ են ընկնում, Հենզելը բոլորից հետ է ընկնում, որ քարերը շաղ տա ճանապարհին։ Հասնում են անտառի խորքը, փայտ են հավաքում, հայրը խարույկ է վառում, երեխաների ձեռքը մի կտոր հաց են տալիս, ասում են, որ երեխաները նստեն, հանգստանան մինչև իրենք էլի փայտ հավաքեն։ Երեխաները երկար սպասում են, տեսնում են, որ ոչ ոք իրենց ետևից չի գալիս, սպասում են մինչև լուսինը դուրս գա, լուսավորի, որ փայլող քարերը երևան, որ ընկնեն ճանապարհ։ Երեխաները քարերի օգնությամբ գտնում են տան ճանապարհը։ Դուռը ծեծում են խորթ մայրը զարմանում է, որ երեխաները գտան տան ճանապարհը։ Անցնում է մի փոքր ժամանակ խորթ մայրը նորից համոզում է հորը, որ երեխաներին տանեն անտառում թողնեն։ Երեխաները լսում են։ Հենզելը ուզում է գնալ քարեր հավաքել, բայց տեսնում է, որ խորթ մայրը դուռը կողպել է։ Առավոտան խորթ մայրը երեխաներին արթնացնում է մի-մի կտոր հաց է տալիս և ընկնում են ճանապարհ։ Այս անգամ Հենզելը իր հացի կտորն է շաղ տալիս։ Հասնում են խորը տեղ, խառույկ են անում երեխաներին թողում են խառույկի կողքը։ Երեխաները տեսնում են, որ իրենց ետևից ոչ ոք չի գալիս, սպասում են որ լուսինը դուրս գա ընկնեն ճանապարհ։ Լուսինը դուրս է գալիս երեխաները տեսնում են, որ հացի փշուրները չկա, որովետև սոված թռչունները կերել եին։ Երեխաները անտառում մոլորվում են, միքանի օր սոված են մնում, մեկել տեսնում են մի սպիտակ սիրուն թռչուն ծառին նստած երգում է, երեխաները թռչունի ետևից գնում են և մի տնակ են տեսնում, մոտենում են տեսնում են որ տնակը ամբողջուցյամբ հացից է, կտուրը գաթայից իսկ լուսամուտները շաքարից։ Երեխաները մոտենում են սկսում են ուտել, մեկ էլ դռները բացվում են դուրս է գալիս մի պառավ կին, երեխաները շատ են վախենում, բայց պառավը սիրալիր երեխաներին ներս է կանչում հյուրասիրում է և փափուկ անկողին է պատրաստում որ քնեն։ Բանից պարզվում է, որ պառավը մարդակեր է լինում, հոտառությամբ երեխաներին ծուղակն է գցած լինում։ Առավոտյան Հենզելին գցում է հավանոցը, Գրետելին ասում է որ լավ-լավ ուտելիքներ պատրաստի, որ Հենզելը ուտի չաղանա։Չաղանա, որ պառավը մորթի ուտի։Պառավը մի քանի օր ստուգում է թե ինչքան է չաղացել Հենզելը, բայց արդեն չի դիմանում որոշում է ուտել, Գրետելին ասում է որ ջուրը կրակի վրա դնի, որ Հենզելին եփի։Պառավը հենց մոտենում է , որ ստուգի եռում է ջուրը թե չե, Գրետելը ետևից հրում է ու գցում է պառավին եռացող ջրի մեջ։ Այդպես ազատվում են չար պառավից, վերցնում են պառավի հարստությունը և գնում են տուն։Դուռը ծեծում են հայրը բացում է, շատ է ուրախանում , որ երեխաները ողջ են։ Խորթ մայրը մահացած է լինում, իրենց բերած հարստությունով երջանիկ ապրում են իրենց հայրիկի հետ։