ԿՈՄԻՏԱՍ «ՃԱՆԱՊԱՐՀ»

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

  • Բացատրի՛ր սողալ, բուսել, թևավոր բառերը: Կարող ես դիմել բառարանի օգնությանը:
  • Մարմնով որեէ մակերևույթի վրա ընկնելով՝ ոտքերով ու ձեռքերով որևէ մակերևույթի քսվելով շարժվել՝ առաջ գնալ:
  • Սերմից ծիլ արձակել, կանաչել:
  • թևավոր –թևեր ունեցող:
  • Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ  բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :
  • Ուղին
  • Բառարանից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի այլ հոմանիշները:
  •  ճանապարհ– արահետ, ուղի. շավիղ, կածան
  • Ինչպիսի՞ն կարող է լինել ճանապարհը, գրիր ճանապարհը նկարագրող բառեր:
  • Քարքարոտ, բարեկարգ,գծանշած,
  • Ի՞նչ ճանապարհի մասին է խոսում Կոմիտասը:
  • Բանաստեղծությունը խոսում է կյանքի ճանապարհի մասին ։
  • Ներկայացրու մի հետաքրքիր դեպք, որ կարող է տեղի ունենալ այդ ճանապարհին:
  • Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը արտահայտիչ կարդա, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ:

1.10.2020

Հաշվիր` օգտվելով գումարման տեղափոխական հաըկությունից:
393+600+7+3000=3000+600+393+7=4000
6480+224+500+200=6480+500+224+200=7404
796+200+4+450=796+450+200+4=1450
38000+6550+2000=38000+6550+2000=46550

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե նրա կողմերից մեկը 48մմ է, իսկ մյուսը 18մմ-ով մեծ է այդ կողմից:
48+18=66
48+18=66
66+66=132
48+48=96
132+96=228

Հաշվիր ուղղանկյան մակերեսը, եթե լայնությունը 20 սմ է, իսկ երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից:
2×20=40
20×40=800