Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի  երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո:

Սահարայի անապատը, աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոս գետը երկարությունը՝ 6671 կմ,  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ ու առյուծներ , կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

Առաջադրանքներ 27.10.2020

  1. Կատարիր անկյունագծով բաժանում և գտիր քանորդը:

4104:54=76

1275:17=75

7310: 34=215

14040: 36=390

2.Կատարիր գործողությունները:

15 մ – 85 սմ= 1415սմ

64 դմ – 96 մմ= 6304մմ

7 կմ – 65 մ= 6935

3.Կատարիր բազմապատկում.

485 x 998=484030

4.Անին գնեց տոնածառի 6 խաղալիք և վճարեց 480 դրամ: Այդ նույն խաղալիքներից Լուսինեն գնեց 8 հատ: Որքա՞ն վճարեց Լուսինեն:

  1. 480:6=80
  2. 8×80=640

Պատ․՝640

5.20 լ բենզինն արժե 6800 դրամ: Որքա՞ն պետք է վճարել 15 լ բենզինի համար:

6800:20=340

15×340=5100

6.15 կգ կեռասն արժե այնքան, որքան 12 կգ ծիրանը: Կբավարարի՞ արդյոք 4000 դրամը 5 կգ կեռաս գնելու համար, եթե 1 կգ ծիրանն արժե 900 դրամ:

12×900=10800

10800:15=720

5×720=3600

23․10․2020

1.Հաշվիր արտադրյալը:
1523×512=779 776
4651×120=558 120
3270×230=752 100
2 .Տատիկը գուլպաներ գործելու համար օգտագործեց 140 մ թել՝ կապույտ, կարմիր և սպիտակ գույների: Կապույտը 25 մ-ով երկար էր կարմիրից: Սպիտակը 14 մ-ով կարճ էր կարմիրից:Յուրաքանչյուր գույնից քանի՞ մետր թել է օգտագործեց տատիկը:


Լուծում․՝
Պատ․՝

3.ըստ օրինաչափության , տրված թվերից հետո գրիր ևս 3 թիվ:
2, 4, 8, 11, 14, 17

26.10.2020

1․ Եթե Արամի մտապահած թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։

73

2․ Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։

112

3․ Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։

14

4․ Եթե մտքումս պահված թիվը 20 անգամ մեծացնենք, իսկ ստացվածը մեծացնենք 20-ով, 140 կստացվի։ Ո՞ր թիվն եմ մտքումս պահել։

6

5․ Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում՝ բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

13

19.10.2020

ա)Տիգրանը Գոռից 14 մատիտ ավելի ունի: Նա քանի՞ մատիտ պետք է տա Գոռին, որպեսզի տղաները հավասար քանակությամբ մատիտներ ունենան:

14:7=7

բ) Առանց մնացորդի 2-ի, և 3-ի բաժանվող ամենափոքր թվին գումարեցին առանց մնացորդի  2-ի,  3-ի, և 4-ի բաժանվող ամենափոքր թիվը: Ի՞նչ թիվ ստացվեց գումարը:

6+12=18

գ)21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 թվերից ընտրեք երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

19+25+6=50

դ) Արամը և Լուսինեն 40 խնձոր քաղեցին: Երբ նրանք հավասար քանակությամբ խնձոր կերան, Արամի մոտ մնաց 9 խնձոր, իսկ Լուսինեի՝  15: Քանի՞ խնձոր էր քաղել Արամը:

9+15=24

40-24=16

16:2=8

9+8=17

պատ․՝17 խնձոր

ե) Ունենք 3 փակ կողպեք և 3 բանալի: Յուրաքանչյուր բանալի միայն մեկ կողպեք է բացում: Ամենաքիչը քանի՞ փորձ պետք է անենք, որպեսզի հաստատ գտնենք յուրաքանչյուր կողպեքի բանալին:

6 փորձ

ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ «ՉԱԼԱՆԿԸ»

download (1)

1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

հատընդհատ-Ընդհատական, պարբերաբար ընդհատվող:

հախուռն-առանց կշռադատելու արված, համարձակ, խիզախ:

քաղցած-Ապրուստի միջոցներից զուրկ, աղքատ, թշվառ:

ոտնաձայն-Ոտքի՝ քայլելու ձայն, քայլելուց ոտքերի հանած ձայնը:

կլանչել-Կաղկանձել, հաչել (շան):

փոքրուց-Փոքրիկ տարիքից՝ հասակից, մանկությունից ի վեր:

 տարակուսել-կասկածել

պատկառանքով-Հարգանքի զգացում, պատիվ, պատվազգացում:

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

քյոխվի-գյուղապետ

քաղցած-սոված

մուրացկան-մուրացիկ 

ձեռնափայտ- գավազան

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։

4. Վերնագրիր առաջին հատվածը:

Խելացի Չալանկը

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
  • չարդախ-Սրահ, ծածկ ձեղնահարկ տաղավար, քողտիկ:
  • գոմ-Ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս:
  • արխալուղ-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ։
  • Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
  • ընդհատել-Երբ որ ես գիրք եմ կարդում քույրիկս ինձ ընդհատում է։
  • տարօրինակ– մեր բակում տարօրինակ հագնված մարդ էր շրջում
  • զարթնել-երբ որ լինում է առավոտ ես զարթնում եմ։
  • Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
  • Շան անունը տուր փայտն առ ձեռքդ։
  • Եթե երկու շուն իրար ընկնեն, թաղում կատու չի մնա։
  • Շնից մաս պոկելն էլ է օգուտ։
  • Վերնագրիր հատվածը:ց
  • Փորձանքի մեջ ընկած Չալանկը։

3-րդ հատված

Երբ շատ կրկնեց այդ, հայրս է՛լ չհամբերեց. վեր կացավ. բարկացած և այս անգամ, առանց ուսերին մի բան գցելու, դուռը բաց արավ, դռան ետևը դրված ձեռնափայտը վերցրեց ու… շանը.

— Ա՛յ քեզ, քոսո՛տ անտեր։

Շունը կլանչելով հեռացավ։

Հայրս նորից տուն եկավ, դուռը փակեց ու մտավ անկողին։

— Կատաղել է, չի թողնում մարդ քնի։

Բայց հազիվ անկողին էր մտել՝ Չալանկը դարձյալ եկավ, դարձյալ դռնովը դիպավ ու կլանչեց։

Հայրս ուզում էր էլի բարկանալ, բայց այս անգամ մայրս խորհուրդ տվեց` վեր կենալ, տեսնել` ի՞նչ է պատահել։

— Էս շունն իսկի էսպես չի արել։ Չըլնի՞ գոմը գող է մտել,— կասկած հայտնեց նա։

— Ես կարծում եմ գել է տեսել, դրանից է փախչում,— ասաց հայրս, դժգոհ վեր կենալով ու հագնվելով։—- Եթե գող ըլներ` կհաչեր։ Շունը միայն գել տեսնելիս չի հաչում։

— Դե որ էդպես է` հրացանը վերցրու,— խորհուրդ տվեց մայրս անհանգիստ։— Սոված գելեր կըլնեն…

Հայրս այդպես էլ արավ. հագնվելուց հետո վերցրեց տան ակյունում կախված մեր հին թափանչան ու սկսեց վառոդ լցնել:

— Դու էլ վեր կաց, այ որդի,— ասաց մայրս։— Վեր կաց, ճրագ վառի, հորդ հետ գնա։ Գելերը ճրագի լույսից վախենում են։

Ասաց ու ինքն էլ վեր կացավ։

Եվ մինչ հայրս հրացանը կլցներ, ես հագնվեցի արագ, գայլ տեսնելու ցանկությամբ տարված։ Շատ էի լսել գայլերի մասին, բայց չէի տեսել։

Ճրագը գտա, վառեցի և հորս հետ դուրս եկա։

Դուռը բաց արինք թե չէ` Չալանկը, կապի կտորը վզին, դիպավ հորս ոտներին, կլանչեց ու առաջ վազեց։

Բայց հայրս կանգ առավ շուրջը նայելու։

Ես նույնպես նայեցի. գայլ չի՞ երևում արդյոք…

Ցուրտ էր, ձյուն… Գետինը, տանիքները, պատերը, ծառերը— ամեն ինչ ծածկված էր ձյունով։ Թեև անլուսին գիշեր էր, բայց սպիտակ ձյուների վրա ամեն ինչ երևում էր պարզ։

Գայլ չկար… այսինքն՝ չկային զույգ ճրագի պես վառվող աչքեր, ինչպես նկարագրել էր մայրս։

«Երևի գոմի մոտ է», մտածեցի։

Շունը, որ առաջ էր գնացել, նկատելով հորս և իմ կանգ առնելը, ետ դարձավ իսկույն, կլանչեց ու նորից առաջ ընկավ` շուտ-շուտ ետ` հորս երեսին նայելով, ուզում էր կարծես հասկացնել, որ հետևենք իրեն։

Հայրս, հրացանը պատրաստ բռնած, դարձյալ չորս կողմն աչք ածելով, ես էլ նրա հետ, քայլ առ քայլ գնացինք շան ետևից։

Չալանկը վազում-գնում էր մինչև գոմի դուռը, այնտեղից վազում, գալիս էր հորս մոտ, կլանչում և դարձյալ գնում դեպի գոմը։

Այս բանը Չալանկը կրկնեց մի քանի անգամ, և հայրս, էլ առանց շուրջը նայելու, շտապեց դեպի գոմը։

— Էստեղ մի բան կա,— ասաց նա ու քայլերն արագացրեց։

Ես, ճրագը ձեռիս, հետևեցի նրան։

Չալանկը, գոմի դռան առաջ կանգնած, սկսեց կլանչել ու անհանգիստ շարժումներ անել։

Հայրս անմիջապես բացեց գոմի դուռը, և երբ մտանք ներս, ու ես ճրագով լուսավորեցի գոմը— մեր աչքին պարզվեց մի այսպիսի տեսարան։

Մեր մեծ կովը ծնել էր, հորթը կովի տակ փռած ծղնոտին ընկած շարժում էր երկար ոտները և ուզում բարձրանալ։ Բայց չէր կարողանում։ Իսկ մայրը մզզալով անհանգիստ շուռ էր գալիս երկու կողմի վրա, կապը ձիգ տալիս՝ դունչը հորթին հասցնելու… Ու չէր կարողանում։

Հայրս իսկույն վերցրեց հորթը, մաքրեց, աղ արավ ու դրեց մոր առաջ…

Եվ մինչ հայրս մաքրում, աղ էր անում– Չալանկը, ուրախ կլանչոցով, թռչկոտում էր դեսուդեն։ Իսկ հետո, երբ հայրս հորթը դրեց մոր առաջ, Չալանկը նստեց և, դունչը թաթերին դրած, սկսեց բարի աչքերով նայել կովին ու հորթին, որը դարձյալ, ժամանակ առ ժամանակ, մզզում էր թույլ ձայնով և փորձում վեր կենալ, կանգնել թույլ ոտների վրա…

Այդ տեսնելով՝ Չալանկը ուրախությունից կլանչ-կլանչում էր և կտրած պոչը շարժում շարունակ։

— Այ կեցցե՛ս, Չալանկ,— ասում էր հայրս, նրա գլուխը շոյելով։— Ես քեզ զուր տեղը ծեծեցի։

Պարզվեց, որ Չալանկը, դրսից լսելով գոմում կատարվող անհանգստությունը, կապը կտրել էր՝ եկել մեզ իմացնելու։

Այդ օրվանից մենք սկսեցինք սիրել Չալանկին առանձին սիրով։ Եվ երբ պատահում էր, նա հաչում, կլանչում էր դուրսը` մենք միշտ ուշադիր էինք նրա ձայնին։

Գիտեինք, որ Չալանկը սուտ չի հաչի։

— Շունը խելացի կենդանի է,— ասում էր հայրս այս դեպքից հետո։— Շանն ախպոր պես պիտի սիրել…

Առաջադրանքներ՝

  • Հատվածից դուրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը, օրինակ՝ խնդրել- թ լսում ենք, դ գրում
  • Երբ-փ, չհամբերել-փ, անգամ-ք, դարձյալ-ց, ճրագ-ք, արդյոք-թ, փորձում-ց, աչքերով-ջ
  • Վերնագրիր 3-րդ հատվածը:
  • Օգնության հասնող Չալանկը

Առաջադրանքներ 23.10.2020

  1. Հաշվիր արտադրյալը՝

1456×370=538720

1202×314=377428

1237×751=928987

2. Գրիր անհայտ գումարելին և կատարիր ստուգում:

902 + 348 = 1250

3001 + 2436 = 5437

3. Գործարանը պետք է գնի 2177 կգ մետաղալար, որի մեկ կիլոգրամն արժե 311 դրամ: Ընդամենը որքա՞ն գումար է պետք դրա համար:

2177×311=2177

2177+6431=6673047

4. Տրված թվերը դասավորիր Նվազման կարգով:

98, 652, 741112, 6529, 9888, 2, 3147

741112,9888,6529,3147,652,98,2

5. Գտիր այն թվերը, որոնց գումարը 3450 է, իսկ տարբերությունը՝ 0:

3450:2=1725

21.10.2020

1.Գրիր անհայտ գումարելին և կատարիր ստուգում:

2382 + 127 = 2509

4371 + 2054 = 6425

467 + 5811 = 6278

2.Երեք պարկերում կա 135 կգ ցորեն: Առաջինում կա 15 կգ-ով ավելի, քան երրորդում, իսկ երկրորդում՝ 12 կգ-ով պակաս, քա ն երրորդում: Որքա՞ն ցորեն կա յուրաքանչյուր պարկում:

3.Տրված թվերը դասավորիր.

Աճման կարգով

2205, 824, 69332, 6785, 63000, 7, 741

7, 741,824,2205,6785,63000,69332

4.Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս անհավասարություն:

8172 > 8088

123178 > 123078

5.Գտիր այն թվերը, որոնց գումարը 3450 է, իսկ տարբերությունը՝ 520:

3450+520=3970

3970:2=1985

1985-520=1460

6.Արտագրիր և, ըստ օրինաչափության , տրված թվերից հետո գրիր ևս 3 թիվ:

7, 14, 21, 28, 35, 42,

Առաջադրանքներ 21.10.2020

1.Կատարիր հանումը և արդյունքը ստուգիր գումարումով:

958-652=306

652+306=958

7853-1299=6554

1299+6554=7853

2.Գումարումով ստուգիր՝ ճի՞շտ է արդյոք կատարվել հանումը:

25252-7897=17355

7897+17355=25252

71587-42786=28801

42786+28801=71587

3.Կատարիր գործողությունները:

15 օր 20 ժ- 2 օր 18 ժ= 13 օր 2 ժ

26 տ 20 կգ – 8 տ 20 կգ= 18տ 0 կգ

18 մ 9 դմ – 6 մ 8 դմ= 12 մ 1 դմ

4.Վարպետը պատի մակերևույթի 1 մ2 մակերեսը վերանորոգելու համար ստանում է 1200 դրամ աշխատավարձ: Որքա՞ն կկազմի վարպետի 5 օրվա աշխատավարձը, եթե նա 1 օրում վերանորոգում է 4 մ2 մակերես:5×1200=4800 5×4800=24000