Ուսումնական փաթեթ. 4-րդ դասարան

Սեպտեմբերի 16

Մատենադարանի մասին 

Պատասխանիր հարցերին՝
1.Հնում մարդիկ ինչի՞ վրա էին գրում:

Հնում մարդիկ գրքերը գրելեն են ձեռքով ,այդ պատճառով էլ դրանք կոչվում են ձեռագիր մատյաններ: Դրանցից շատերը մագաղաթից են:


2.Ինչի՞ց էին պատրաստում մագաղաթը:

Մագաղաթը հատուկ եղանակով պատրաստում էին հորթի, գառան կամ ուլի կաշվից:


3.Մարդիկ առաջ ինչպե՞ս էին անվանում գրքերը, ինչո՞ւ:

Մատենադարան բառը կազմված է մատյան և դարան բաղադրիչներից: Մատյան հնում նշանակել է «գիրք», իսկ դարան նշանակում է «պահոց, պահարան», այսինքն՝ Մատենադարանը գրապահոց է:

4.Մատենադարանն ինչո՞ւ են անվանում նաև ձեռագրատուն:

Հայերեն հազարավոր ձեռագիր մատյաններ այժմ պահվում են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում: Այդ պատճառով էլ այն հաճախ կոչվում է ձեռագրատուն:

5.Ո՞ւմ էին անվանում գրիչներ։

Մարդիկ կային, որոնք տարբեր հեղինակների գրվածքներն արտագրում էին մագաղաթե թերթերի վրա:Նրանց անվանում էին գրիչներ:
6.Ո՞ւմ էին անվանում ծաղկողներ:

Իսկ մատյանները պատկերազարդող նկարիչներին ծաղկող էին անվանում:
7.Ո՞ւմ անունով է Մատենադարանը, ինչո՞ւ:

Մեսրոպ Մաշտոցի անունով է, որովետև Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել այբուբենը