Ուսումնական ամառ 2020

Ամռան ընթացքում ի՞նչ անհաջող օր ես ունեցել:

Իմ անհաջող օրը ես հեծանիվից ընկա և վնասեցի դեմքս և ոտքս։

Ամռան ընթացքում նվեր ստացե՞լ ես:

Ես ծնվել եմ ամռանը և իմ ծննդյան օրը ստացել եմ շատ գեղեցիկ նվերներ։

Ի՞նչ նոր ու հետաքրքիր ֆիլմեր ես նայել ամռանը:

Ես իմ մայրիկի հետ դիտել եմ ՝ Սասնա ծռեր-Սասուցի Դավիթը, Սառցե սիրտը, Հետախույզ երեխաները, Չառլի Չապլին, Միստր Բին։

Ամռան ընթացքում ճամփորդե՞լ ես:

Այս ամռանը ճամփորդել ենք դեպի Դիլիջան, Սևան,Գառնի, Գեղարդ, Էջմիածին, ամեն երեկո ընտանիքով զբոսնել ենք մեր քաղաքի տարբեր այգիներում, ընկերներիս հետ գնացել ենք ջրաշխարհ։

Կարոտե՞լ էիր դպրոցիդ և ընկերներիդ:

Այո։

Ի՞նչ զվարճալի դեպք է պատահել քեզ հետ ամռանը:

Իմ ընկերների հետ խաղալը շատ զվարճալի է։

Ամռան ընթացքում նոր ընկերներ ունեցե՞լ ես:

Այո։

Ո՞րն է ամռան ընթացքում քո կարդացած ամենահետաքրքիր գիրքը:

Կարդացել եմ տարբեր հեքիաթներ։

Ի՞նչ էիր ուզում անել այս ամռանը, բայց չստացվեց:

Ուզում էի լողի հաճախել արտակարգ դրության պատճառով չստավցվեց։

Ի՞նչ գույնով կբնութագրեիր այս ամառը:

Կապույտ գույնի

Երեք բառով բնութագրիր քո ամառը:

Արևոտ, անակնկալներով, զվարճալի։

Ինչպես եմ պատկերացնում իմ մայրենի լեզվի դասերը

Ողջույն ես Խորեն Սարգսյանն եմ, ես մայրենի լեզվի դասերից ամենաշատը սիրում եմ կարդալ և արտասանել։ Մեր մայրենի լեզվի դասերը միշտ շատ հետաքրքիր են անցել, կուզենայի էդպես էլ շարունակվեր։Ես ուզում եմ ընթերցելիս բոլորս նստենք գորգին և մայրենիի դասերը անցնեն մեր դպրոցի բակում։