Ֆուչժոուի անունով մի մարդու մտքերում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Յուն Սու անունով։Այդ տղայի հայրը շուտ է մահանում և նա իր մայրիկի հետ մենակ է մնում ։ Նրանք աղքատ են լինում, ոչինչ չեն ունենում, պատահում էր ,որ նույնիսկ մի բուռ բրինձ չէին ունենում որ ուտեին։Երբ որ Յուն Սուն մեծանում է նա որոշում է որ անպայման պետքե սովորի չնայած որ ոչ մի գրենական պիտույքներ չուներ։ Տղան մտածում էր թե ինչպես խորամանկորեն ազատվի կարիքից։Առավոտյան տղան գնում է իր հարուստ հարևանի մոտ որ իրեն աշխատանքի վերցնեն և իրեն վճարելու փոխարեն թույլ տան որ տեսնի թե ինչպես են սովորում տանտիրոջ երեխաները։ Հարուստնել ուրախանում է որ անվարձ աշխատող կունենա։Առավոտից երեկո ծանր աշխատում էր փոխարենը նայում էր գրքերը և ականջ էր դնում տանտիրոջ երեխաների դասերին երբ գալիս էր նրանց ուսուցիչը։Մեկ տարի անց նա բավականին գիտելիքեր ուներ ,բայց գրել չգիտեր և ոչ մի բան չուներ որ վրան գրեր։Նա մտածում էր թե ինչ կարող է անել։Տղան և իր մայրը ապրում էին ծովափին, տղան որոշում է մի ձող վերցնել և գնալ ծովի ափ, նա արագ-արագ մի բառ էր գծագրում ավազին , ալիքը գալիս էր գծագրածը սրբում էր, և այդպես, շարունակ գրում էր ու գրում, բայց հիմա էլ գրքեր չուներ։ Մի օր տղան մոտեմում է իր հարուստ տիրոջը և ասում է որ իրեն վարձատրեն թույլ տալով կարդալ իրենց գրքերը, հարուստը չի ուզում կորցնել այդպիսի ձեռք տվող աշխատողի և համաձայնում է։ Տղան արդեն գրքեր էլ ուներ։ Մոտենում էր ձմեռը, օրերը կարճանում էին, տղան առավոտից երեկո աշխատում էր, ժամանակը չեր բավականացնում, երբ լուսնակ գիշեր էր լինում նա լուսնի լույսի տակ էր գրում կարդում, երբ լուսինը թաքնվում էր ամպերի ետևում, նա հավաքում էր խոտերում փայլփլող լուսատիտիկները կպցնում էր բանբակին և դրանց արձակած լույսի տակ էր սովորում։ Տարիներ են անցնում տղան հասնում է իր նպատակին, դառնում է մեծ գիտնական։ Մինչև այսօր մարդիկ հիշում են Յուն Սունի հաստատակամությունը։

