Բարեկենդանը

Մի մարդ ու կին են լինում,այս մարդն ու կինը իրար չեն հավանում, կինը մարդուն էր հիմար ասում մարդն էլ կնոջը ու միշ միասին կռվում էին։Մի օր մարդը մշակի ձեռքը ի փութ եղ ու բրինձ է տալիս որ տանի տուն։

Կինը բարկանում է որ այդքան շատ եղ ու բրինձ է բերել,ասում է ինչի համար ես բերել ,ամուսինը ասում է տար պահի բարեկենդանի համար է։ Կինը տանում պահում է։Որոշ ժամանակ է անցնում սպասում է սպասում բարեկենդանը չի գալիս։Մի օր կինը դռան դեմը նստած է լինում տեսնում է մի մարդ արագ-արագ անցնում է, մտածում է բարեկենդանն է, ձայն է տալիս։ Այս տղան ձևանում է թե ինքը բարեկենդանն է գալիս է յուղն ու բրինձը վերցնում գնում է։Մարդը գալիս է տուն կինը ասում է որ բարեկենդան էր եկել եղն ու բրինձը տվեցի շալակը տարա։Նորից կռվում է կնոջ հետ ու նստում է ձին գնում է բարեկենդաի ետևից։Բարեկենդանը ետ է նայում տեսնում է մի ձիավոր է գալիս,հասկանում է որ էդ կնկա մարդն է գալիս է եղ ու բրնձից։Բարևում են իրար մարդը հարցնում է հարդյոկ էդ տեղով մարդ չի անցել,ասում է տեսել է արագ-արագ քայլելով անցնելիս,համոզում է որ ձին թողնի իմ մոտ արագ-արագ քայլելով գնա բարեկենդանի ետևից։Մարդը ձին թողնում է ու գնում է մեկ-երկու բրեկենդանի ետևից։Ձինել բարեկենդանըն էլ ձին,եղն ուբրինձնել ու հակառակ կողմով հեռանում է։Մինչև այսօր մարդ ու կնիկ իրար հետ կռվում են,մարդը եղ ու բրինձի համար կնիկը ձիու, նա նրան է հիմար ասում նա նրան, բարեկենդանն էլ լսում է ու ծիծաղում։