Բաղադրությունը`
- 300 գրամ դդում
- 2 հատ խնձոր
- 1 հատ գազար
- 1 հատ լիմոն
- 1ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը`
1.Դդումը, գազարը և խնձորը անցկացնել քերիչով: Քերած խնձորի վրա լիմոնի հյութ ցողել, որպեսզի գույնը չփոխի:
2.Լիմոնի կեղևը անցկացնել քերիչով, իսկ հյութը քամել: Կեղևը ավելացնել դդումի, գազարի և խնձորի վրա, իսկ հյութը խառնել մեղրի հետ ու նոր ավելացնել ընդհանուր զանգվածին:Լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ։

Դդումով թխվածք
Հարկավոր է մի թաս քերած դդում:
Եթե ունեք կոճապղպեղ (имбирь), քերեք նաեւ մի կտոր կոճապղպեղ` մոտավորապես մի 6-7 սմ երկարությամբ: Կոճապղպեղն ավելացրեք դդումին, կարելի է նաեւ մեկ նարինջի կեղեւ քերել:
Առանձին ամանի մեջ լցրեք 6 ձվի դեղնուց: Սպիտակուցն առանձնացրեք եւ մի կողմ դրեք: Դեղնուցին ավելացրեք 1 բաժակ շաքար: Եթե ունեք շագանակագույն շաքար` նախընտրելի է դա: Հակառակ դեպքում կարելի է սպիտակ շաքարին ավելացնել 2-3 գդալ մեղր:
Դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել 150-200 գրամ հալած կարագ, 1 բաժակ սեւ սալորաչիր ու չամիչ, որոնք նախապես թրջվել են կոնյակով, համեմունքներ` մանրած հիլ, մեխակ, դարչին:
Դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել 150-200 գրամ հալած կարագ, 1 բաժակ սեւ սալորաչիր ու չամիչ, որոնք նախապես թրջվել են կոնյակով, համեմունքներ` մանրած հիլ, մեխակ, դարչին:
Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ սոդա, 1,5-2 բաժակ ալյուր, այնպես, որ ստացվի ոչ շատ պինդ խմոր: Ավելացնել նաեւ արդեն քերած դդումը՝ կոճապղպեղի եւ նարնջի կեղեւի հետ:
Սպիտակուցները կես բաժակ շաքարավազի հետ հարել, զգուշորեն ավելացնել մնացած խմորին:
Ստացվում է բավականին շատ խմոր, որից հնարավոր է երկու կեքս պատրաստել: Կարելի է եւ ուղղանկյուն եւ շրջանաձեւ տապակների մեջ լցնել: Վրան կարելի է ցանկացած ընկուզեղեն մանրել: Դնել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը: Եփել մոտ 45 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտիկով:
Շատ գեղեցիկ է մատուցել պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ:

