Month: January 2020
Դդմի մասին իմ հորինած հեքիաթը
Լինում է չի լինում մի դդում է լինում։Դդումը շատ էր սիրում իր ընկերների հետ խաղալ ու զբոսնել այգում։
Հետո դդմի հայրիկ եկավ նրան տաներ տատիկի ու պապիկի մոտ ,և դդումը չէր ուզում գնալ տատիկի ու պապիկի մոտ, որովետև այնտեղ հետաքրքիր բաներ չկան։Իր հայրիկը իրա վրա բարկանանում է, և ասում է, որ դդումը ,երբ չլսի իրեն ինքը ձեռքը քաշելով կտանի տատիկի ու պապիկի մոտ։
Դդումը լացեր եղել և ասաց լավ ուզում եմ գնամ տատիկի ու պապիկի մոտ։Դդմի հայրիկը մեքենայով տարավ դդմին տատիկի ու պապիկի մոտ և դդումը իջավ մեքենաից և գնաց տատիկի ու պապիկի դռան զանգակին սեղմել և տատիկը ու պապիկը եկան բացեցին դուռը և ուրախացան տատիկն ու պապիկը ու ասացին․
-,Դդում մենք քեզ շատ էինք կարոտել և մենք քեզ շատ ենք սիրում և դդումը մտավ իրենց տուն
Առյուծ և աղվես և արջ
Առյուծը հիվանդանում է։և կենդանիները գալիս են առյուծին տեսության։Միայն աղվեսն է ուշանում։Արջը չարախոսեց աղվեսին, և աղվեսը դռանմոտ լսեց շնակտուր իրեն գցեց առյուծի ոտքերի մոտ։Առյուծը ասում է աղվեսին ճիշտ ժամանակե չեկար գարշելի։Աղվեսը թե երդվում է որ գնացել է բժիշկների մոտ և իմացել է թե ինչպես կարելի է բուժել առյուծին։Առյուծն ուրախանում է ասում է բարի եկար իմաստուն աղվես ասա ինչ պիտի անենք։Աղվեսն ասում է շատ հեշտ է ու շատ պետքական։Բժիշկները ասացին կենդանի հանեք արջի մորթին և տաք տաք գցեց առյուծի վրա, ցավը իսկույն կհանի։Առյուծը հրամայում է որ հանեն արջի մորթին, իսկ արջը ոռնում էր, բարձր գոռում էր։Եվ աղվեսն ասում է ով որ կչարախոսի, նույն բանն էլ իր հետ կլինի։
Դդմով աղցան
Բաղադրությունը`
- 300 գրամ դդում
- 2 հատ խնձոր
- 1 հատ գազար
- 1 հատ լիմոն
- 1ճ/գ մեղր
Պատրաստման եղանակը`
1.Դդումը, գազարը և խնձորը անցկացնել քերիչով: Քերած խնձորի վրա լիմոնի հյութ ցողել, որպեսզի գույնը չփոխի:
2.Լիմոնի կեղևը անցկացնել քերիչով, իսկ հյութը քամել: Կեղևը ավելացնել դդումի, գազարի և խնձորի վրա, իսկ հյութը խառնել մեղրի հետ ու նոր ավելացնել ընդհանուր զանգվածին:Լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ։

Դդումով թխվածք
Հարկավոր է մի թաս քերած դդում:
Եթե ունեք կոճապղպեղ (имбирь), քերեք նաեւ մի կտոր կոճապղպեղ` մոտավորապես մի 6-7 սմ երկարությամբ: Կոճապղպեղն ավելացրեք դդումին, կարելի է նաեւ մեկ նարինջի կեղեւ քերել:
Առանձին ամանի մեջ լցրեք 6 ձվի դեղնուց: Սպիտակուցն առանձնացրեք եւ մի կողմ դրեք: Դեղնուցին ավելացրեք 1 բաժակ շաքար: Եթե ունեք շագանակագույն շաքար` նախընտրելի է դա: Հակառակ դեպքում կարելի է սպիտակ շաքարին ավելացնել 2-3 գդալ մեղր:
Դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել 150-200 գրամ հալած կարագ, 1 բաժակ սեւ սալորաչիր ու չամիչ, որոնք նախապես թրջվել են կոնյակով, համեմունքներ` մանրած հիլ, մեխակ, դարչին:
Դեղնուցը հարել շաքարավազի հետ, ավելացնել 150-200 գրամ հալած կարագ, 1 բաժակ սեւ սալորաչիր ու չամիչ, որոնք նախապես թրջվել են կոնյակով, համեմունքներ` մանրած հիլ, մեխակ, դարչին:
Այս ամենը լավ խառնելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ սոդա, 1,5-2 բաժակ ալյուր, այնպես, որ ստացվի ոչ շատ պինդ խմոր: Ավելացնել նաեւ արդեն քերած դդումը՝ կոճապղպեղի եւ նարնջի կեղեւի հետ:
Սպիտակուցները կես բաժակ շաքարավազի հետ հարել, զգուշորեն ավելացնել մնացած խմորին:
Ստացվում է բավականին շատ խմոր, որից հնարավոր է երկու կեքս պատրաստել: Կարելի է եւ ուղղանկյուն եւ շրջանաձեւ տապակների մեջ լցնել: Վրան կարելի է ցանկացած ընկուզեղեն մանրել: Դնել 180-200 աստիճան տաքացրած ջեռոցը: Եփել մոտ 45 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտիկով:
Շատ գեղեցիկ է մատուցել պաղպաղակի կամ հարած սերուցքի հետ:

Դդմի մասին
Դդումը ծաղկում է ամռանը, ծաղիկները հարուստ են հակաօքսիդանտ հատկություն ունեցող` կարոտինային և ֆլավոնային նյութերով։ Մեղրատու բույս է, մեղրը ոսկեդեղին է, արագ բյուրեղացող, բազմերանգ համով։ Օգտակար է երիկամների և լյարդի հիվանդությունների դեպքում, ունի լեղամուղ հատկություն։Տերևը հարուստ է C վիտամինով (մինչև 620 մգ` 100 գ հումքի մեջ)։Սերմը պարունակում է ջուր (6,3 տոկոս), ածխաջրեր (11 տոկոս), սպիտակուցներ (15 տոկոս), բջջանք (14,8 տոկոս), չհագեցած և հագեցած ճարպաթթուների գլիցերիդներ (40 տոկոս-50 տոկոս)։ Սերմը հարուստ է կարոտինային նյութերով (ավելի շատ է, քան գազարում), պարունակում է նաև ֆոսֆոլիպիդներ, ֆիտոստերին, վիտամին E, ցինկի աղեր։
Արմատային համակարգն առանցքային է[3]։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների[4]։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)[5][6]։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն[7]։
Առյուծ եև Աղվես
Մի առյուծ ձագ է ունենում, կենդանիները հավաքվում են և խնջույք են անում ուրախանում են առյուծի համար։ Նախանձ աղվեսը մոտենում է առյուծին և սկսում է վատ բաներ ասել թե դա է քո զորությունը որ միայն մի կորյուն ես ունենում այլ ոչ բազմաթիվ։Առյուծը հանդարտ պատասխանում է ավելի լավ է մեկ առյուծ ծնեմ քան քո նման աղվես։
Դդմաբացիկ
Ճաբորդություն դեպի ձմռաին ջրվեժ
Այսօր մենք դասարանով գնացել ենք ճամբորդություն դեպի ձմռաին ջրվեժ։
Մենք հասանք ձմռաին ջրվեժում մենք այն տեղ ձնագնդիկներով խաղում էինք ու սահնակով սղում էինք։Մենք արդեն խաղացինք ձնագնդիկներով ու սղացինք սահնակի վրա ու գնացինք նախաճաշելու։
Մենք նախաճաշեցինք ավարտեցինք ու հավաքեցինք մեր նախաճաշերը դրեցինք մեր պայուսակների մեջ ու գնացինք կես ժամ ձնագնդիկ խաղալու որ գնանք դասարան։Մեր սապոգների վրա ձյուներ եղել և ընկեր գեղամը մեր սապոգների վրաի ձյուները մաքրեց և մենք բարձրաձանք երձուղաին և գնացինք դասարան։
