Ճամփորդության դեպի Արզական

Մենք հավաքվեցինք ,վերցրեցինք մեր իրերը, գնացինգ նստեցինք երթուղաին և տեղավորվեցինք դեպի Արզական։ Մենք հասանք , քայլելով հասանք ներքև, հանկարծ ընկեր Հասմիկը օձ տեսավ, մեզ կանչեց որ տեսանք,օձը վախեցավ մտավ ջուրը։ Մենք վերև բարձրացանք նախաճաշելու։ Մենք նախաճաշեցինք գնացինք խնձոր քաղելու, քաղեցինք մեր մոտի ջրի շշով լվացինք և կերանք։ Հետո մենք գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի,որտեղ երգեցինք և շնորհավորեցինք Կոմիտաս Վարդապետի ծնունդը։ Եկեղեցուց դուրս եկանք և գնացինք դեպի մեր երթուղայինը, մեր մոտի ջրերը վերջացել էին, ընկեր Հասմիկը, ընկեր Քրիստինեն և ընկեր Վահանը գնացին մեր համար ջուր բերելու։Ճամփորդությունը շատ երկար էր,մենք շատ քայլեցինք հետո վերադարձանք դպրոց և գնացինք տուն։

Թռչունի մտածմունքը

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
              Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,
              Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի 
              Մի փոքրիկ բընում, 
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
              Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բընից գըլուխս հանած, 

Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած, 
              Մեր բունը վըրեն։

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
              Ամեն տեղ գընում, 

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած— 
              Էլ չեմ հասկանում։

Ձուն ածելուց հետո թողնում է ու հեռանում:

⦁ Կկուն բույն չի հյուսում:

⦁ Նա շատակեր է, ուտում է հինգ թռչնի չափ:

⦁ Մայրը հեռանում է, իսկ կկվի ձագը, հենց որ դուրս է գալիս ձվից, անմիջապես սկսում է դուրս գլորել այդ բնում եղած մյուս ձվերը:

⦁ Իր ձուն ածում է ուրիշ թռչնի բնում և ոչ թուխս է նստում, ոչ էլ հետո կերակրում իր ձագուկին:

⦁ Հաճախ դուրս է հրում նաև մյուս ձագուկներին, որպեսզի իրեն շատ սնունդ բաժին ընկնի:

⦁ Հինգ օր հետո հինգ անգամ մեծանում է և շուտով բնում չի տեղավորվում:  

Առաջին օրը դպրոցում

Բարև ձեզ, ես Խորեն Սարգսյան եմ, ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Արևելյան դպրոցի, երրորդ դասարանում։

Մենք մեր դասերը ավարտել Էինք ընկեր Քրիստինեն հետ շախմատ Էինք խաղում։ Ընկեր Հասմիկի հետ շրջեցինք դպրոցում, ծանոթացանք մեր նոր ընկերների հետ։ Ես հավաքվեցի և գնացի որ հայրիկը ինձ վեցներ։

Իմ երազանքի տունը

Ես երազում եմ իմ տունը լիներ մեծ, երկու հարկանի լինի, ամեն հարկում հինգ սենյակակ լինի։Ուզում եմ մեծ խաղասենյակ ունենալ,որտեղ կլինեն իմ բոլոր խաղալիքները։ Իմ տանը լինի պատշգամբ ես  մաքուր օդ շնչեմ։ Ես իմ սենյակում քույրիկիս հետ խաղերով կխաղամ ,հետո միասին կիջնենք մեր տան բակում մայրիկիս հետ վոլեյբոլ կխաղանք, հետո հայրիկս աշխատանքից կգա ես նրան կոգնեմ մեր բակում միասին միս կխորովենք և բոլորս միասին սեղան կգցենք և հաց կուտենք։