
Այսօր մենք դասարանով գնացել էինք Ռիո Մոլի կինոթատրոն՝ դիտելու <<Մեծ արկածները>> մուլտֆիլմը։
Ընկեր Հասմիկը մեզ համար գնեց տոմսեր, մենք տեղավորվեցինք դահլիճում, տոմսերը դրեցինք ջրի շշի տեղը և մուլտֆիլմը սկսվեց։ Շատ հետաքրքիր մուլտֆիլմ էր։ Միկ-միկ անունով արջը ապրում էր անտառում,նրա ընկերը նապաստակն էր անունը՝ Օսկար։ Մի օր արագիլը ծանրոց է բերում, որի մեջ փոքրիկ պանդան էր և Միկ-միկն ու Օսկարը որոշում են գնալ Չինաստան փնտրելու փոքրիկ պանդայի ծնողներին։ Հետաքրքիր դիտումից հետո մենք լուսանկարվեցինք և մեր երթուղայինով վերադարձանք դպրոց։
