«Պատանի պատմագետ» նախագիծ

ՄՐՑՈՒՅԹԻ  ՀԱՐՑԱՇԱՐ

1. Որո՞նք էին Վանի թագավորության թշնամի պետություններն ու ցեղերն։

Ասորեստանը,Կիմերները:

2. Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։

Բեհիսթունի արձանագրություն, Աքեմենյան արքա Դարեհ Ա հրամանով մ.թ.ա. 523-521 թվականներին Բեհիսթուն ժայռի վրա փորագրված եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն) տեքստ։ Գտնվում է Պարսկաստանի Քիրմանշահ քաղաքի մոտ։ Ըստ նշանակության՝ Աքեմենյան Պարսկաստանի դարաշրջանին պատկանող մինչ այժմ գտնված ամենակարևոր արձանագրությունն է։ Վերծանվել է XIX դարի 30-40-ական թվականներին անգլիացի գիտնական Հենրի Կրեսվիկ Ռոուլինսոնի կողմից։

3․Ի՞նչ գիտե՞ք Գավգամելայի ճակատամարտի մասին։

Գավգամելայի ճակատամարտ, տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թվականի հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում)։ Այն համարվում է Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի տերության դեմ, որն ավարտվեց հունամակեդոնական զորքի կատարյալ հաղթանակով և ազդարարեց Աքեմեյան տիրակալության փլուզումը։

4․ Ներկայացրե՛ք Սալամինի ծովամարտը։

Սալամինի ճակատամարտ — ծովամարտ հույների և պարսիկների նավատորմերի միջև հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ մ.թ.ա. 480 թվականին, Աթենքից ոչ հեռու, Սալամին կղզու մոտ՝ Էգեյան ծովի Սարոնիկոս ծովածոցում։

Մարտին նախորդում են մի շարք իրադարձություններ, որոնք էապես ազդում են պատերազմի հետագա ընթացքի վրա։ Պարսիկների բանակը գրավում և ավերում է Աթենքը։

5․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։

Արտաշեսը Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, Սելևկյան պետությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեց հայկական հողերը:

6․ Ի՞նչ գիտեք Արտաշես 1-ինի հողային բարեփոխման մասին։

Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից` օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները…, կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

7․ Ի՞նչ գիտեք Տիգրան Մեծի և Միհրդատ Եվպատորի միջև կնքված հայ-պոնտական դաշինքի մասին։

Կնքվել է Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծի և Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի միջև մ.թ.ա. 94 թ-ին։ Հնարավոր է նաև, որ հայ-պոնտական դաշինքը կնքվել է մ.թ.ա. 92 կամ մ.թ.ա. 91-ին, այն բանից հետո, երբ մ.թ.ա. 92-ին Հռոմի և Պարթևաստանի ներկայացուցիչները հանդիպել են Եփրատի ափին և, ըստ ուսումնասիրողների, համաձայնության եկել, որ Եփրատը դառնա երկու տերությունների սահման։

8․ Պոմպեոսը ինչպե՞ս կարողացավ առանց դիմադրության հանդիպելու հաղթել Տիգրան Մեծին։

Ք․ ա․ 66թ․ Պոմպեոսը հաղթեց Տիգրան Մեծի դաշնակից Պոնտոսին։ Տիգրան Մեծը հաղթեց պարթևներին, սակայն մնաց մենակ Հռոմի ու Պարթևստանի դեմ։ Տիգրան Մեծը որոշեց չպատերազմել։ Արտաշատի հաշտության պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 66 թ․-ին Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև։ Տիգրան Մեծը հրաժարվեց նվաճումներից։ Մեծ Հայքը ճանաչվեց հռոմեացիների բարեկամ և դաշնակից։

9․Ովքե՞ր էին պատրիկները և ովքե՞ր էին պլեբեյները։

  • Պատրիկները Հռոմի լիիրավ քաղաքացիներ էին: Նրանք իրավահավասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ:Պլեբեյները նրանք են, ովքեր եկել էին Հռոմ ուրիշ տեղից և Պատրիկները նրանց սկսեցին անվանել Պլեբեյներ:
    Պատրիկների և Պլեբեյների աստիճանական միավորմամբ կազմավորվեց միասնական հռոմեական ժողովուրդը:

10․Ի՞նչ կառուցվածք ուներ Հին Հռոմի բանակը։

11․ Ի՞նչ նմանություններ կան Տիբերիոսի հողային օրինագծի և Արտաշես 1-ինի հողային բարեփոխման միջև։

Տիբերիոսը հողային օրինագծով յուրաքանչյուր ցանկացողի տրամադրվում էր հողակտոր, քանի որ հարուստները սեփականեցրել էին հողերը և չեին ուզում դրանք վերադարձնել, իսկ Արտաշեսի բարեփոխումներով սահմանաքարեր էին դրվում հողակտորների միջև, որ հարուստները համայնքների հողակտորները չվերցնեին։

12․ Հռոմը և Կարթագենը ինչո՞ւ էին միմյանց դեմ պայքարում, և ո՞վ հաղթեց այդ պայքարում։

13․ Ի՞նչ գիտեք Մարկոս Կրասոսի և Արտավազդ 2-րդի հանդիպման մասին։

Տեղի է ունեցել 54-53 թվականներին՝ հիմնականում Միջագետքի տարածքում։

Տիգրան Մեծի մահից հետո գահ բարձրացավ Արտավազդ Բ-ն՝ միջազգային ծանր իրավիճակում, քանի որ նոր պայքար էր հասունանում Հռոմեական հանրապետության և Պարթևստանի միջև։ Քանի որ Տիգրան Մեծի կողմից Արտաշատում մ․թ․ա․ 66 թվականին կնքված հայ-հռոմեական պայմանագրով Արտաշեսյանների թագավորությունը հռչակվել էր «Հռոմի դաշնակից և բարեկամ», Արտավազդը պարտավոր էր ռազմական հակամարտության ժամանակ օժանդակել Հռոմին, սակայն նա ավելի շատ հակված էր Պարթևստանի կողմը։ Մարկոս Կրասսոսի Արևելք գալուց հետո Արտավազդը գնաց նրա հետ բանակցելու և խոստացավ տրամադրել 16 հազարանոց հեծելազոր և 24 հազարանոց հետևակ, ընդհանուր՝ 40 հազարանոց բանակ։ Նա նաև հռոմեական եռապետին առաջարկեց արշավել Հայկական լեռնաշխարհի հարավով, որպեսզի այդպիսով կարողանա ապահովել հայոց սահմանների պաշտպանությունը, սակայն նա մերժում է ստանում։

14․ Ի՞նչ գիտեք Հռոմի Առաջին եռապետության մասին։

Առաջին եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 60-ին՝ Հուլիոս Կեսարի, Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի միջև կայացած համաձայնությամբ։ Նրանք միմյանց և կողմնակիցների միջև բաժանել են պետական պաշտոններն ու նահանգների կառավարումը, հենվել լեգիոնների ուժի, պոպուլյարների, հեծյալների և նոբիլիտետի աջակցության վրա։ Կազմալուծվել է մ.թ.ա. 53-ին՝ Կրասոսի մահից հետո և Կեսարի ու Պոմպեոսի հարաբերությունների սրման հետևանքով։ Երկրորդ եռապետությունը ստեղծվել է մ.թ.ա. 43-ին և ունեցել պաշտոնական բնույթ։ Նրա կազմի մեջ մտել են Օկտավիանոսը, Մարկոս Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը։ Կազմալուծվել է մ.թ.ա. 36-ին։

15․ Ներկայացրե՛ք հայ-պարթևական դաշինքը և Հռանդեայի ճակատամարտը։

Հայերը դաշինք են կնքում պարթևների հետ և Հռանդեայի ճակատմարտում պարտության մատնում հռոմեացիներին

16․ Ներկայացրե՛ք 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։

226 թվականին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են Աքեմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից և անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։ Հայ Արշակունիներն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի` Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։

17․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

շակունիների թագավորություն, 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը։

18․ Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

Զորանամակը Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիր կամ ուրույն հրովարտակն է։

19․ Ներկայացրե՛ք Հայաստանի և Բաբելոնի միջև առևտուրը ըստ Հերոդոտոսի։

20․ Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

տարբեր արհեստներով դրանք էին՝ դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, քարագործությունը, փայտամշակումը և այլն: Զարգացած էին նաև կաշեգործությունը, մանածագործությունը, գորգագործությունը և այլն:

Պատմության հաշվետվություն

Մենք պատմության ժաման հետաքրքիր թեմաներ ենք անցնում օրինակ քաղաքների թագավորների և թագավորության մասին ենք անցնում։ Մենք պատմության ժամանակ խաղեր էինք խաղացել և մրցույթ ենք արել։

Տրդատ 3-րդի գահակալությունը։

Տրդատ 3-ը ծնվել է 287թ. և մահացել է 330թ.: Նա եղել է հայ Արշակունի արքա։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը:

Պատմություն 5/3/2023

Կատարե՛ք առաջադրանքները։

  •  Վանի թագավորության զորքը ինչքա՞ն էր և ի՞նչ զորատեսակներից էր կազմված։

  •  Ի՞նչ փաստաթուղթ էր «Զորանամակը»։

  • Ի՞նչ ճյուղերից էր բաղկացած Հին Հայաստանի գյուղատնտեսությունը։

  • Թվարկե՛ք այն արհեստները, որոնցով զբաղվում էին հայերը։

  • Ի՞նչ նշանակություն ուներ ներքին ու արտաքին առևտուրը Հին Հայաստանում։

  •  Ի՞նչ նշանավոր քաղաքներ գիտեք։ 

Պատմություն 4/28/2023

1․ Տրդատ 3-րդը ե՞րբ դարձավ Հայոց թագավոր, և ինչո՞ւ բանտարկեց Գրիգոր Պարթևին։


Տրդատ III -ը գահակալվել է 276 թվականին: Նա բանտարկում է Գրիգոր Պարթևին, որովհետև իմանում է, որ նա քրիստոնյա է և Անակի որդին:

2․ Ներկայացրե՛ք Մծբինի խաղաղության պայմանագիրը։

3․ Հայկական արքունիքը ի՞նչ գործակալություններից էր կազմված։

4․ Ի՞նչ գործառույթներ ունեին այդ գործակալությունները։

Պատմություն 4/19/2023

Առաջադրանք՝ 

  1. Արշակունիների իշխանությունը ու՞մ օրոք դարձավ ժառանգական, գրե՛ք դրա նշանակությունը։
  1. Ներկայացնել 226 թ․ գահի համար պայքարը Պարթևստանում/ Պարսկաստանում։
  1. Ովքե՞ր էին Տրդատ արքայազնը և Գրիգոր Պարթևը։
  1. Պարսից մոգերը ի՞նչ քաղաքականություն էին իրականացնում Մեծ Հայքում։

Պատմություն 4/13/2023

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Հայոց ո՞ր թագավորի օրոք Քրիստոնեությունը սկսվեց տարածվել Հայաստանում։

301 թվականին՝ Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի օրոք,  քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն և սկսել բռնի կերպով տարածվել ամբողջ Մեծ Հայքի տարածքում։

2․ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Վաղարշ 1-ին Արշակունին Մեծ հայքի նկատմամբ։

Վաղարշ I–ը, մեծաքանակ զորքով մտնելով Հայաստան, պաշարում է Տիգրանակերտը: Վաղարշը դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը` պայմանով, որ Տրդատին Հայոց թագավոր ճանաչելու առաջարկով դեսպանություն ուղարկվի Հռոմ:

Читать далее «Պատմություն 4/13/2023»

Պատմություն 4/7/2023

Կատարել առաջադրանքները՝

  • Ներկայացրե՛ք Կրասոսի արշավանքը Արևելք և Արտավազդ 2-րդի դիրքորոշումը։

Ք․ա 53 թ․ Կրասոս զորավարը սկսեց իր արշավանքը Պարթևստանի դեմ։ Արտավազդ II (Ք․ ա․ 55-34) չօգնեց Կրասւսին, որովհետև նա իր խոստումները։ Գարնանը Խառանի ճակատամարտում Կրասոսը պարտվեց ու սպանվեց։ Դրանից հետո Արտավազդ II-ի ու Օրոդես II-ի միջև բարեկամության դաշինք կնքվեց։ Ամուսնացան պարթև արքայազն Բակուրն ու Արտավազդ II-ի քույրը։

  • Ի՞նչ ընթացք ունեցավ Անտոնիոսի արշավանքը։

Անտոնիոսը 100000 զորքով արշավեց։ Արտավազդ II-ը օգնեց, զորք տրամադրեց, թույլատրեց Հայաստանով անցնեն։ Ք․ա․ 36 պարտություն կրեց, կորցրեց 44000 զինվոր։ Անտոնիոսը պարտության մեղքը բարդում է Արտավազդ II-ի վրա։ Ք․ա․34 թ․ հարձակվում է Հայաստանի վրա։ Հայոց արքան գնաց բանակցելու։ Նրան ձերբակալեցին, ընտանիքի հետ տարան Եգիպտոս։ Ք․ա․ 31թ․ Արտավազդ II-ին ու թագուհուն մահապատժի ենթարկեցին։

  • Հին հույն պատմիչ Պլուտարքոսը և Դիոն Կասիոսը ի՞նչ վկայություններ ունեն Արտավազդ 2-րդ մասին։

Արտավազդը հորինում էր ողբերգություններ և գրում ճառեր ու պատմական երկասիրություններ։

Читать далее «Պատմություն 4/7/2023»

Պատմություն 3/22/2023

Առաջադրանքներ՝

1․ Ե՞րբ ձևավորվեց Առաջին Եռապետությունը և ովքե՞ր էին Առաջին եռապետերը։

2․ Ո՞վ հաղթեց «Քաղաքացիական պատերազմում»։

3․ Ի՞նչ էր պրինցիպատը։

Պրինցիպատ, Հին Հռոմում վաղ կայսրության ժամանակաշրջանում (մ․թ․ա․ 193 թ.) ձևավորված միապետության յուրահատուկ ձևի պայմանական անվանումը պատմական գրականության մեջ։ Օկտավիանոս Օգոստոսը մ․թ․ա․ 29-ից մինչև 28-ին դարձել է սենատի պրինցեպս՝ ծերակուտականներից առաջինը (այստեղից էլ Պրինցիպատ անվանումը)։

4․ Ինչպե՞ս էր դրսևորվում Հռոմեական ոսկեդարը։

5․ Ինչո՞ւ Հռոմեական կայսրությունը տրոհվեց մասերի։

ՆԱԽԱԳԻԾ՝ «ԼՑՆԵՆՔ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ»

Ուղղորդող հարցեր՝ 

1․ Ե՞րբ սկսվեցին Հայաստանում դրամներ հատվել։

Դեռևս Ք.ա. IV դարում Հայաստանի Աքեմենյան սատրապ Երվանդ Բ-ն եւ Հայաստանի արեւմտյան մասի կառավարիչ Տիրիբազը իրենց դիմապատկերներով դրամներ էին հատում: Ք.ա. 260-201 թթ. Ծոփքի Երվանդունի հայ արքաները՝ Շամը /Սամոս/,Արշամը, Քսերքսեսը, Աբդիսարեսը արծաթե մետաղադրամներ էին հատում, որոնք հայտնի են որպես ամենավաղ հայկական արքայական դրամներ:

2․ Ի՞նչ նշանակություն ունե՞ր դրամների հատումը Մեծ հայքի համար։

Դրամների ստեղծումը նպաստեց երկրի հետագա զարգացումը, նրա քաղաքական-տնտեսական հզորացմանը Արտաշեսյանների օրոք։ Հայաստանի դրամական շրջանառության մեջ նշանակալից է դառնում տեղական դրամների դերը։ Սրանք միջազգային ճանաչում գտան մասնավորապես Տիգրան Մեծի թագավորության տարիներին

3․ Որտե՞ղ էին  հատվում և ի՞նչ էր պատկերված այդ դրամների վրա։

Դրամները հատվում էին Արտաշատում։Յուրաքանչյուրին պատկանող դրամների վրա մի կողմից դրոշմված էր արքայի դիմանկարը։ Դրամներով է, որ պահպանվել են Արտաշեսյան արքաների պաշտոնական դիմանկարները։
Հելլենիստական դարաշրջանի Հայաստանում շրջանառության մեջ եղած բազմատեսակ օտարամուտ դրամների շարքում հայոց ազգային դրամական միավորը ճանաչելի են առաջին իսկ հայացքից՝ նրանց վրա պատկերված արքայական այն թագի ձևով, որ կրում էին Արտաշեսյան թագավորները։

Читать далее «ՆԱԽԱԳԻԾ՝ «ԼՑՆԵՆՔ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԸ»»