Մեր մայրենիի դասը մնացած առարկաների պես հավեսա անցնում և մենք տարբեր խաղեր ենք հաղում ու ընթերցում։ Մենք կարդում քննարկում ենք հետաքրքիր տեքստեր ամենա հայտնի գրողներից։ Մենք ամեն ուրբաթ մեր հետ բերում ենք գրքեր և լուռ կարդում ենք։
Рубрика: Մայրենի 6
ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԵՐՆ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ
5-րդ դասարանը ավարտելուց հետո մենք տեղափոխվեցինք Միջին դպրոց, որտեղ սկսեցինք ուսումնասիրել նոր առարկաներ նոր դասավանդողների հետ: 6-րդ դասարանում մայրենին շարունակեցինք ուսումնասիրել ընկեր Մերիի հետ: Ավելի խորացված ուսումնասիրեցինք քերականությունը՝ կետադրություն, ուղագրություն, հնչյունափոխություն և այլն: Ընկեր Մերին մեզ սովորեցրեց սիրել ընթերցանությունը: Ամեն շաբաթ ուրբաթ օրը մենք տրամադրել ենք ընթերցանության, իսկ հինգշթի օրը կետադրության կամ ուղագրության: Մենք անցել ենք շատ հետաքրքիր պատմվածքներ: Ընկեր Մերիի հետ վերլուծել ենք բոլոր կերպարներին: Արտահայտել ենք մեր մտքերը հերոսների և նրանց գործողությունների մասին, փորձել հասկանալ պատմվածքների դաստիրակչական իմաստը և այլն:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:
Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության (օգնություն):
Մարզիկը հանդիսատեսների համակրանքից (համակրանք) բացի գավաթն էլ շահեց:
Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ:
Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ:
Ըստ օրինակի (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի:
Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն (ցանց) են հրապուրում զանազան ձայներով:
Գրել տասական բառ.
- որոնց հնչյունները ու տառերը հավասար են
Սեղան, դեղամիջոց, թիվ, թռչյուն, դեղին, կանաչ, կապույտ, մարմին, շոր, կարիճ:
- որոնց հնչյունները ավելի շատ են, քան տառերը
Մկրատ, մարմնագույն, թմբուկ, կրկնություն, գրախանութ, դրվագ, կադր, մրջյուն, մրջնակեր, գլխարկ
- գրությամբ և արտասանությամբ տարբերվում են
Աշխարհ, ճանապարհ, քրեական, միրգ, համբույր, մարդ, հոգի, մեղք, համբերություն, երբ
- զույգեր, որոնք իրարից տարբերվում են մեկ հնչյունով
Երբ-երգ, դեր-դեղ, կտրիչ-կտրիճ, կտրիճ-կարիճ, հերկել-հերքել, անութ-անոթ, գիրթ-կիրթ, դրդել-բրդել, սկահակ-ստահակ, աշտանակ-աշտարակ:
Լրացուցիչ կրթություն

Ես կարդացել եմ Ագաթա Քրիստիի գրքերից մեկը ՝ <<Կապույտ Գնացքի Առեղծվածը>>, որը գրվել է ԱգաթաՔրիստիի կողմից 1928 թ.-ին: Այն պատմում է մեծահարուստ ամերիկացու աղջկա ՝ Ռութ Քեթերինգի սպանության բացահայտման մասին, որը տեղի է ունեցել լյուկս գնացքում, որի բացահայտումով է զբաղված Էքյուլ Պուարոն, որը այդ պահին արդեն թոշակի էր անցել:Նաև խուզարկու հետ է աշխատում օրիորդ Քեթթրին Գրեյը, որը նույնպես այդ գնացքում էր և նույնիսկ շփվել էր Ռութի սպանությունից մի քանի ժամ առաջ: Նաև այդ պատմությունը կապված թանկարժեք սութակների հետ, որոնք պատկանում էին օրիորդ Քեթերինգին և սպանությունից հետո նրանք առեղծվածային կորել էին: Շատ լավ ու հետաքրքիր և գրավիչ գիրք է ինչպես և բոլոր ուրիշ Ագաթայի գրքեր:
Մայրենի 5/11/2023
- Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
- Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
Պետք է լինել ավելի ուշադիր ու խելացի, զգոն, պետք չէ ամեն պատահած մարդուն վստահել ու մտերմանալ: Պետք է կարողանալ ճիշտ ու տեղին օգտագործել ժամանակը, վայելել ճամփորդությունը:
Եվ ցանկացած խորհուրդ կյանքում պետք է ընդունել ու օգտագործել:
- Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին խորհրդատու և ամեն ինչի միջով անացած մարդ էր, նա Մելիք քեռուն խորհուրդ էր տալիս, թե ինչ չպետք է անել ճանապարհորդության ժամանակ։ Կարո քեռին շատ խորհուրդներ և խրատներ տվեց Մելիք քեռուն, բայց Մելիք քեռին այն կատարեց միայն մեկ օր։Պատմվածքի վերջում Կարո քեռին ուրախ էր, քանի որ գտնվել էր մեկը, որ գոնե մեկ անգամ, մեկ օր ընդունել ու կատարել էր խորհուրդները։
- Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
<<Հետաքրքիր ճամփորդություն>>
<<Կարո քեռու խորհուրդները>>
- Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:
Կարո քեռի — Կարո քեռին այն մարդկանցից էր, ով չէր սիրում իր կյանքում սխալը, ռիսկի դիմել և նախընտրում էր զգույշ ապրել։ Դրա համար էլ նա ՄԵլիք քեռուն խորհուրդներ էր տալիս, նա գտնում էր որ, ոչ մեկին պետք չէ չվստահել և ոչ մեկի հետ միանգամից պետք չէ մտերմանալ։
Մելիք քեռի — Մելիք քեռին հետաքրքիր մարդ էր,եծին հարգել գիտեր, բայց սիրում էր ավելի ակտիվ կյանք։ Առաջին օրը նա հետևեց քեռու խորհուրդներին, բայց հաջորդ օրը նա հասկացավ, որ ավելի լավ է պարզապես հաճույք ստանալ ճամփորդությունից։
- Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
- Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:
- Օրորոց – 7 տառ, 7 հնչյուն;
- եղինջ – 5 տառ, 6 հնչյուն;
- հևիհև- 5 տառ, 9 հնչյուն;
- օթևան – 5 տառ, 7 հնչյուն;
- երկյուղ – 6 տառ, 7 հնչյուն; ,
- երբեմն – 6 տառ, 7 հնչյուն;
- սերկևիլ – 7 տառ, 9 հնչյուն; ,
- պարգև – 5 տառ, 7 հնչյուն;
- խխունջ – 5 տառ, 5 հնչյուն; ,
- պատշգամբ – 8 տառ, 9 հնչյուն;
- ճակնդեղ – 7 տառ, 8 հնչյուն:
Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Մայրիկս առանձնացրեց կաթի սերը։
Սերը մի անբացատրելի, բայց միևնույն ժամանակ հաճելի զգացմունք է։
Ռուսերենում կետը մեր վերջակետն է։
Կետը համարվում է ամենամեծ ջրային կենդանին։
Մաթեմատիկայի դասերին քանոն շատ ենք օգտագործում։
Ռիփսիմեն շատ լավ քանոն է նվագում։
Լուսինեի մարմնով դող անցավ։
Կարենը փոխեց իր մեքենայի դողը։
Ամեն տարի այդ օրը մեզ մոտ մեծ ու հանդիսավոր տոն է։
Գեղեցկուհի երգչուհին երգելիս վարպետորեն փոխում էր իր ձայնի տոնը։
Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ ձևերով գրել համապատասխան տեղերում։
1.Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծվեց, որով հիացան հյուրանոցի պատշգամբները ելած
(հիանալ, ոսկևորել, ստեղծել)
2. Արդեն բացվել են պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում է, թե մի նախշուն գորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)
3. Ցանկապատի հետևում երևում է մի տուն. նրա բակում արևածաղիկներ են աճում, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում են անցորդներին։
(ժպտալ, երևալ, աճել)
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Կարդա՛ Վիլյամ Սարոյանի Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
- Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
- Բնութագրի՛ր Կարո քեռուն։
- Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
- Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:
- Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:
- Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:
Կարդում ենք Վահան Տերյան
Նախագծի ժամկետը՝ մարտ-ապրիլ
Մասնակիցները՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ…
Նպատակը
- Տերյանի ստեղծագործությունների ընթերցում
- Ծանոթություն Տերյան մարդ-քաղաքացի-բանաստեղծին
- Գեղագիտական ճաշակի ձևավորում ՝ ընթերցանության միջոցով
- Հետազոտական- վերլուծական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորում
Խնդիրներ
- Տերյանի ստեղծագործությունների տարածում
- Տերյանի անձի և ստեղծագործությունների նկատմամաբ հետաքրքրության խթանում
Նախագծի իրականացման քայլերը
- Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
- Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
- Տերյանի ստեղծագործությունների ընտրություն, նաև հոդվածներ, նամակներ, այլ նյութեր
- Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, մեդիաընթերցումներ
- Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
- Տերյանի մասին ֆիլմերի դիտում, քննարկում
- Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում
Նախագծի պատասխանները
«Տերմինանոց» նախագիծ
Մասնակիցներ՝ վեցերորդցիներ
Նպատակը՝ տերմինաբանության ուսումնասիրություն
Խնդիրներ՝
- Զանազան հետաքրքիր տերմինների ուսումնասիրություն,
- Տարբեր մասնագիտությունների տերմինների քննություն,
- Հանդիպումներ ծնողների հետ, ծանոթություն նրանց մասնագիտական տերմինաբանությանը:
Իրականացման ընթացքը՝
- Նախագիծը քննարկում ենք սովորողների հետ:
- Ծանոթանում ենք տերմինների աշխարհին, քննարկում, թե ինչ է տերմինը, ինչ յուրահատկություններ ունի:
- Տեսանյութեր և ձայնագրություններ ենք պատրաստում տարբեր տերմինների մասին:
- Ուսումնասիրում ենք մեզ հետաքրքրող ոլորտների տերմինները, դրանց ծագումնաբանությունը, առանձնահատկությունները:
- Ծնողների հետ կազմակերպում ենք ընտանեկան հարցազրույցներ, որոնց ժամանակ նրանք ներկայացնում ենք իրենց մասնագիտությունը, մասնագիտական տերմինները:
- Կազմում ենք կրթահամալիրային տերմինացանկ:
- Նախագիծն ամփոփում ենք թիմային վիկտորինաներով:
Նախագծի պատասխանը
Առյուծը և մարդը
Մայրենի 5/5/2023
Նախագծային աշխատանք
Ընտրել արևմտահայերեն տեքստերից մեկը և պատրաստել ձայնագրություն։
1.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել- համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել
2.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։
3. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում, ախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։
4.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի,բանտարկյալ։
5.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։