7. Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնց բացարձակ արժեքները 5-ից փոքր են։
-4, -3, -2, -1, 0
8. Գնել են երկու տեսակի կոնֆետներ` վճարելով ընդամենը 6500 դրամ: Առաջին տեսակի կոնֆետից, որի 1 կիլոգրամն արժե 2200 դրամ, գնել են 2 կգ: Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ` 1 կիլոգրամը 700 դրամով: Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել:
2200×2=4400 (առաջին տեսակի գումարը) 6500-4400=2100 (երկրորդ տեսակի գումարը) 2100:700=3 կգ Պատ.՝ 3կգ
1. Բնակարանի մակերեսը 64 մ^2 է։ Նրա հատակը ներկելու համար պահանջվում է 20կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ^2 է:
64/16=4
20/4=5 կգ
2. Գնացքն ամբողջ ճանապարհի 3/4 -ն անցնում է 6 ժամում։ Ինչքա՞ն ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։
6/3=2 2*4=8 ժ
3. 700կգ հանքաքարից ստացել են 77կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ կստացվի 300կգ հանքաքարից։
77-ը 700-ի 11 տոկոսն է։ 300/100*11=33կգ պղինձ
4. 160գ ծովի ջրում պարունակվում է 8գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն է պարունակում 20գ աղ։
160/8=20 20*20=400
5. Չորս հաջորդական թվերի գումարը 74 է։ Գտե՛ք այդ թվերը։
74-6=68 68/4=17 17+1=18 17+2=19 17+3=20
Պատասխան՝ 17; 18; 19; 20
6. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։
Ուղղի վրա կետի դիրքը հաշվման O սկզբնակետի նկատմամբ որոշելու համար բավական չէ իմանալ նրա հեռավորությունը O կետից: Պետք է նշել նաև, թե նա կետի ո՞ր կողմում է գտնվում: Ամենից հաճախ այդպիսի ուղիղը պատկերում են հորիզոնական դիրքով: Ստացվում է սանդղակ, որը պատկերված է նկարում:
Սովորաբար սանդղակի այն կետերը, որոնք գտնվում են O սկզբնակետից աջ գրվում են 1, 2, 3,… : O սկզբնակետից ձախ գտնվող կետերը գրվում են -1, -2, -3,… , որոնց կարդում են համապատասխանաբար «-1» մինուս մեկ «-2» մինուս երկու.. :
O կետից դեպի աջ գտնվող թվերը կոչվում են դրական (օրինակ` 1,7, 9.5), իսկ դեպի ձախ` բացասական (օրինակ` -2, -4, -7.9): Երբեմն դրական թվերը գրում են «պլյուս» նշանով. +1, +7, +9.5, +1, +7 :
Հաշվման O սկզբնակետը 0 թիվն է, որը ոչ դրական թիվ է, ոչ էլ բացասական: Այն կոորդինատային ուղղի դրական թվերը բաժանում է բացասականներից: Ուղղի վրա կետի դիրքը ցույց տվող թիվը անվանում են այդ կետի կոորդինատ:
A կետն ունի -2 կոորդինատը: Գրում են այսպես` A(-2), B(-1), C(1.5): Սահմանում։ Ուղիղ գիծը` նրա վրա ընտրված հաշվման սկզբնակետով, միավոր հատվածով և ուղղությամբ, անվանում են կոորդինատային ուղիղ: Կետի դիրքը կոորդինատային ուղղի վրա որոշող թիվը կոչվում է կետի կոորդինատ:
1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։
Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ կամ կոորդինատային առանցք։
2. Ի՞նչ է կետի կոորդինատը։
Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։
3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկզբնակետը՝ Օ։
0-ն։
4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝
ա) կոորդինատների սկզբից աջ թվերը, կոչվում են դրական բ) կոորդինատների սկզբից ձախ թվերը, կոչվում են բացասական
5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.
A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։
Վերևում գրված թվերը տառերի կորդինատներ են:
6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝
ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,
+3:
բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասականուղղությամբ։
-5:
գ) Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր, նշի՛ր կետերին համապատասխան կոորդինատները
ա)
A (+1)
B (+4)
C(+7)
D (+9)
E (-9)
F (-8)
G (-6)
K (-3)
բ)
A (-10)
B (-7)
C (-4)
D (-2)
E (-1)
F (+3)
G (+5)
K (+8)
O (0)
7.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:
8. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։
Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն չունի ամենափոքրը։ Քանի որ բացասական, դրական ամբողջ թվերը անվերջ են։
9. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։
Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը դա -1-ն է։
10. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։
Ամենամեծ ամբողջ բացասական երկնիշ թիվը դա -10-ն է, իսկ ամենափոքրը դա՝ -99 է։
Թեմա՝ Բաշխական օրենքը ամբողջ թվերի համար Սովորաբար, երբ մենք տեսնում ենք այսպիսի արտահայտություն …
Մենք պարզապես սկզբում կատարում ենք փակագծերի ներսի գործողությունը, հետո հաշվում ենք ընդհանուր արտահայտությունը.
Այդպես մենք հետևում ենք մեզ արդեն ծանոթ «գործողությունների հաջորդականությանը»:
Բաշխական օրենքը կիրառելիս սկզբում 4-ը սկզբում բաշխում ենք 8-ին, այնուհետև՝ 3-ին:
Դրանից հետո պետք է հիշենք, որ սկզբում պետք է բազմապատկել և դրանից հետո միայն գումարել:
Երկու դեպքում էլ ստանում ենք 44:
Ինչո՞ւ այլ կերպ լուծեցինք հավասարությունը, եթե սկզբում պարզապես կարող էինք փակագծերի ներսի արտահայտությունը հաշվել: Այսպես մենք պատրաստվում ենք այնպիսի արտահայտություններ լուծելուն, որտեղ փակագծերի փոխարեն կլինեն տառեր։ Օրվա առաջադրանքները Համարներ 346, 347, 348, էջ՝ 68: