ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՅՍ ՆԱԽԱԳԻԾԸ։
Իրանցիները ապրում են Իրանում, նաև հայտնի է, որպես Պարսկաստան, պաշտոնապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանը Հայաստանի հարավային հարևանն է:
Նավասարդ
Իրանցիների Նոր տարին կոչվում է Նովռուզ և այն նշվում է գարնան առաջին օրը և այն իրանական օրացույցի տարվա սկիզբն է:
- Հայերն ու իրանցիներն ի՞նչ ամանորյա սովորություններր ունեն։
Իրան
Նովռուզի ընթացքում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին: Հաֆթ պարսկերեն նշանակում է 7, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է: Սփռոցի վրա պետք է շարված լինեն Ս տառով սկսվող 7 իր՝ չքաղված նորածիլ կանաչի՝ ափսեում (սաբզե), ածիկ (սամանու), փշատ (սենջեդ), սխտոր (սիռ), խնձոր (սիբ), աղտոր կամ սումախ (սոմաղ) և քացախ (սեռքե): Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ, և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր:
- Հայերը և իրանցիներն իրենց ամանորյա սեղանին ի՞նչ են դնում։
Հայաստան
Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը։

