- Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:
Օրինակ՝
Վանեցի: — Ինձանից հեռու վանեցի վախը:
Վանեցի մի տատ ունեմ:
Մարտ, կետ, շահ, այր:
Մարտը ունի 31 օր
Թուրքերը և Ադբեջաները սկսելեն մարտ Հայաստանի դեմ։
2. Նախադասության մեջ փակագծերում դրված բառերից ո՞րն է գործածված, ընդգծի՛ր:
Ասել էի, որ տուն վարձեր ու իր իրերը տաներ: (Վարձել, վարձ)
Ուզածդ շատ բարձր վարձ էր, դրա համար էլ տղան հեռացավ: (Վարձել, վարձ)
Հիվանդի գլուխը կապեր ու գնար բժշկի հետևից: (Կապել, կապ)
Այսքան ամուր կապեր քանդելը հեշտ գործ չէ: (Կապել, կապ)
Աղջիկը բարալիկ ծամեր ուներ: (Ծամել, ծամ)
Դեղը պիտի ծամեր ու կուլ տար: (Ծամել, ծամ)
Պարգ է, որ այդքանից հետո պիտի կտուրը կաթեր: (Կաթել, կաթ)
Ամանում այծի կաթ էր: (Կաթել, կաթ)
3. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:
Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանր, սանրել)
Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդ)
Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)

Համանուններ
Համանունները նույն գրությունը կամ արտասանությունն ունեցող այն բառերն են, որոնք տարբերվում են իմաստով կամ քերականորեն կամ և՛ իմաստով, և՛ քերականորեն միաժամանակ։ Երկու և ավելի համանունները կազմում են համանունների շարք։