- Ո՞վ էր Պարույր նահապետը։
- Պարույր նահապետը Հայկազունների ավագ ճյուղի ներկայացուցիչ Սկայորդու որդին էր, որը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։
- Որքա՞ն էր հայոց զորքի թիվը Երվանդ Սակավակյացի օրոք։
- Երվանդ Սակավակյացն ուներ 40000 հետևակ և 8000 հեծյալ զորք։
- Երվանդ Սակավակյացի պետության սահամնները ո՞ւր էին հասնում։
- Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիս-արևելքում հասնում էին Կուր գետ և Սև ծով, արևելքում՝ Մարաստան, հարավում՝ Հյուսիսային Միջագետք, իսկ արևմուտքում՝ Կապադովկիա։
- Ի՞նչպես ստեղծվեց Աքեմենյան տերությունը։
- Պարսկական տերության մեջ Ք․ ա․ 522 թվականին սկսվեցին գահակալակաn կռիվներ։ Դրանք ավարտվեցին Աքեմենյան տոհմի ներկայացուցիչ Դարեհի հաղթանակով (տոհմի անունով էլ տերությունը կոչվել է Աքեմենյան)։
- Ի՞նչ է Բեհիսթունյան արձանագրությունը, և ինչպե՞ս է Հայաստանը նրանում հիշատակվում։Դարեհ առաջինը պատերազմ սկսեց իր հակառակորդների հետ։
- Դրանց մասին է պատմում նրա թողած Բեհիսթունյան եռալեզու արձանագրությունը։ Այդ արձանագրության պարսկերեն մասում Հայաստանը կոչվում է Արմինա, Էլամերենում՝ Հարմինույա, իսկ Բաբելերենում՝ Ուրարտու։
- Ի՞նչ է սատրապությունը։ /բլոգային աշխատանք
- Սատրապությունը վարչական միավորներն էին։ Աքեմենյան տերությունը Ք․ ա․ 520 թվին բաժանվեց 20 վարչական մեծ միավորների՝ սատրապությունների։ Հայաստանը կազմում էր 13-երորդ սատրապությունը։ Նա այդ կարգավիճակով Աքեմենյան տերության կազմում մնաց մինչև Ք․ ա․ 331 թվականը։