- Կատարել ներքևում գրված առաջադրանքները, տեղադրել բլոգում:
- Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:
Առաջինը՝ բանաստեղծության առաջին տառերը նույնն են և մյուս միտքը՝ Արան իր երկիրը չդավաճանեց
- Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:
Նվարդը խորհրդանշում է հայ լեզուն, իսկ Շամիրամը ռուսաց լեզուն:
- Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ:
Տերյանը իրեն համեմատում է Արայի հետ, որովհետև Արան էլ ոչմի դեպքում չդավաճանեց իր Նվարդին։
- Ի՞նչ է տրիոլետը: Օգտվելով համացանցից` տեղեկություններ հավաքիր:
Տրիոլետը բանաստեղծության կառուցման կայուն ձև, որը բաղկացած է ութ տողից։
Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է իբրև չորրորդ և յոթերորդ տողեր, իսկ երկրորդ տողը՝ իբրև ութերորդ տող։ Համապատասխանաբար բանաստեղծությունը ունի ընդամենը երկու հանգ, որոնք կրկնվում են չորսական անգամ։
- Արի անցնենք հեքիաթի ժանրին:
- Հիշի՛ր ու գրի՛ր, թե ինչ գիտես մինչ հիմա հեքիաթների մասին: Ինչո՞վ են դրանք տարբերվում մյուս ստեղծագործություններից:
- Ընտրի՛ր տարբերակներից մեկը և բացատրիր:
- Հեքիաթները միայն փոքրերի համար են:
- Հեքիաթները միայն փոքրերի համար չեն:
Որովհետև մեծերնել են կարդում հեքիաթ։
Մի տրիոլետի պատմություն
Այժմ կծանոթանանք Վահան Տերյանի հայտնի տրիոլետին ու նրա պատմությանը:
Մի տրիոլետի պատմություն

Տերյանը «Պեպոն» թարգմանել էր ռուսերեն, եւ Մաքսիմ Գորկու հետ պատրաստվում էին խմբագրել։ Գորկին անսպասելիորեն հարցրեց․
— Վահան Սուքիասի, ինչու՞ ռուսերեն չեք գրում․ անթերի տիրապետում եք լեզվին, հրաշալի զգում ռուսերենի նրբերանգները։
— Լեզուն իմանալը դեռ քիչ է, պետք է նաեւ այդ լեզվով մտածել կարողանաս,- պատասխանեց Տերյանը։
— Դուք ռուսերեն չե՞ք մտածում․․․
— Երբեմն, բայց ոչ բանաստեղծություններ գրելիս․․․
— Ուզում էի ասել, որ եթե ռուսերեն գրեիք, ձեր լսարանը հարյուրապատիկ կմեծանար, Ռուսաստանը մե՜ծ երկիր է․․․
Այս հանդիպումից հետո Տերյանը գրեց․
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ.
Որպես արքան այն` մանուկ Արան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին:
Որքան փորձանք գա իմ զոհ սրտին,
Որքան էլ փայլըդ փայե նրան,
Չեմ դավաճանի իմ Նվարդին,
Որքան էլ դյութես, օ, Շամիրամ:
Առաջադրանքներ
- Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:
Առաջինը՝ բանաստեղծության առաջին տառերը նույնն են և մյուս միտքը՝ Արան իր երկիրը չդավաճանեց։
- Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:
Նվարդը խորհրդանշում է հայ լեզուն, իսկ Շամիրամը ռուսաց լեզուն:
- Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ:
Տրիոլետի հետ, որովհետև Տրիոլետի առաջին տողը նույնությամբ կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը՝ ութերորդ տողում։